Հղիություն, ծննդաբերություն
|
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի ծագում ունեցող այլ ժողովուրդների մոտ: Հիվանդությունը բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք տևում են 3-4 օր, արտահայտվում են որովայնային և/կամ կրծքավանդակի ցավով, հոդացավերով/հոդաբորբով:
ՊՀ ախտանշանները կարող են նման լինել վիրուսային վարակներին, իսկ ավելի լուրջ դեպքերում՛ որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններին: Ցավային նոպաներից բացի, որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ ՊՀ ծանր բարդություն - երիկամային ամիլոիդոզ, որի ժամանակ ցուցված է դիալիզ, երիկամների փոխպատվաստում:
Ժամանակին ախտորոշման և ադեկվատ բուժման դեպքում հնարավոր է խուսափել նման խնդիրներից: Ճիշտ բուժումը և բժշկի հսկողությունը կօգնեն կանխել երիկամային բարդությունների զարգացումը և հիվանդության կլինիկական դրսևորումները:
Կարո՞ղ է արդոք ՊՀ տառապող հղին ունենալ երախաներ առանց բարդությունների
Այո, իհարկե: ՊՀ տառապող կանանց մոտ կոլխիցինը կանոնավոր ընդունելու պայմաններում անպտղության զարգացման վտանգը ցածր է: Անպտղությունը կարող է զարգանալ ՊՀ տառապող կանանց և տղամարդկանց մոտ բուժման բացակայության պայմաններում հաճախակի նոպաների դեպքում: Որոշ դեպքերում, որպես ՊՀ բարդության, տղամարդկանց մոտ կարող է առաջանալ ամորձիների, իսկ կանանց մոտ՛ ձվարանների ամիլոիդոզ:
Կարելի՞ է արդյոք ընդունել կոլխիցինը հղիության ընթացքում
Այո, իհարկե: Կոլխիցինը չի առաջացնում պտղի զարգացման խաթարումներ: ՊՀ տառապող հղիները պետք է շարունակեն կոլխիցինի կանոնավոր ընդունումը բժշկի հսկողությամբ՛ նոպաների առաջացաւմը և վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով:
Կարելի՞ է արդյոք ընդունել Կոլխիմաքս դեղամիջոցը հղիության ընթացքում
Ոչ: Կոլխիմաքսը չպետք է օգտագործվի կոլխիցինի փոխարեն, քանի որ այն պարունակում է ափիոնի թուրմ և կարող է բացասաբար ազդել պտղի զարգացման վրա:
Ինչպիսի՞ ռիսկի գործոններ կան հղիության ընթացքում ՊՀ տառապողների մոտ
Բորբոքային պրոցեսի առկայությունը օրգանիզմում մեծացնում է հղիության բարդությունների զարգացման վտանգը, ինչը հնարավոր է կանխել կոլխիցինը կանոնավոր ընդունելով: Որոշ կանանց մոտ ՊՀ նոպաների հաճախականությունը հղիության ընթացքում նվազում է: Այդ ֆենոմենի պատճառը դեռևս բացահայտված չէ, սակայն, հնարավոր է, դա պայմանավորված է հղիությանը բնորոշ հորմոնալ տեղաշարժերով և մոր արյան մեջ բորբոքման սաղմնային կարգավորիչ նյութերի ազդեցությամբ: Հղին պետք է մշտապես լինի իր վարող բժշկի և մանկաբարձ-գինեկոլոգի համատեղ հսկողության ներքո:
Անհրաժե՞շտ է արդյոք կատարել պտղաջրերի հետազոտություն
Ոչ: Կոլխիցինի կանոնավոր ընդունումը հղիության ընթացքում ամնիոցենտեզի ցուցում չի հանդիսանում:
Ի՞նչ անել, եթե հղիի մոտ զարգանում է ՊՀ հերթական նոպա
ՊՀ հերթական նոպայի դեպքում անհրաժեշտ է դիմել հղիին վարող բժշկին, որի կնշանակի հղիության ժամանակ թույլատրված դեղորայք՛ նոպան մեղմացնելու նպատակով:
Կարո՞ղ է արդյոք կանոնավոր կոլխիցին օգտագործող կինը կրծքով կերակրել երեխային
Այո, իհարկե: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը դադարեցնելու որևից է պատճառ չկա, քանի որ կրծքի կաթի միջոցով անցնում է կոլխիցինի աննշան քանակ: Կոլխիցինը խորհուրդ է տրվում ընդունել մինչև երեկոյան կերակրելը, քանի որ այն հայտնվում է կրծքի կաթի մեջ ընդունելուց 2-3 ժամ անց, իսկ փոխակերպվում և վերանում է՛ 7-11 ժամ հետո: Կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում ընդունել կոլխիմաքսը կոլխիցինի փոխարեն:
Ինչպիսի՞ն ՊՀ ժառանգման հավանականությունը երեխայի մոտ
ՊՀ - աուտոսոմ-ռեսեցիվ եղանակող ժառանգվող հիվանդություն է, որը հանդիպում է երկու սեռի ներկայացուցիչների մոտ: ՊՀ առաջացման համար պատասխանատում են MEFV գենի մուտացիաները, որոնց որևից է երկուսի առկայության դեպքում հիվանդությունը արտահայտվում է:
Դիտարկենք հետևյալ հնարավոր տարբերակները՛
1. Երկու ծնողներից յուրաքանչյուրը MEFV գենի մեկ մուտացիա առողջ կրող է: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛
25% - րեխան մւոտացիաներ չի ունենա
50% - կլինի մեկ մուտացիա կրողն
25% - երեխաn կժառանգի երկու մուտացիաներ և կլինի հիվանդ
ՊՀ կարող է չարտահայտվել մի քանի սերունդներում մեկ մուտացիա կրողների մոտ: Սակայն երկու գենակիր ծնողների մոտ հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25%.
2. Ծնողներից մեկը հիվանդ է, մյուսը – առողջ: Նրանց երեխաներից յուրաքանչյուրը կլինի MEFV գենի մեկ մուտացիայի առողջ գենակիր:
3. Ծնողներից մեկը հիվանդ է, մյուսը – առողջ գենակիր: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛
50% - գենակիր
50% - հիվանդ
4. Երկու ծնողն էլ հիվանդ են: Այսպիսի զույգի մոտ ՊՀ հիվանդ երեխաներ ունենալու հավանականությունը կազմում է 100%:
5. Ծնողներից մեկը գենակիր է, մյուսը – առողջ: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛
50% - առողջ երեխաներ
50% - մեկ մուտացիա կրող
Սակայն, որոշ դեպքերում, MEFV գենի մեկ մուտացիա կրողների մոտ կարող են զարգանալ ՊՀ բնորոշ նոպաներ:
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Հասցե. փող. Աբովյան 34/3
Հեռախոս. +374 10 54 43 65, +374 10 54 43 67
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
Հղիությունը կնոջ կյանքի, թերևս, ամենասպասված և գեղեցիկ պահերից է, որի ժամանակ ցանկալի է հետևել որոշ կանոնների՝ հատկապես ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Պետք է հիշել, որ հղիներն ավելի...
Սրտանց շնորհավորում ենք հղիության կապակցությամբ․․․
Միևնույն ժամանակ, հղիությունն առաջացնում է մի շարք բնական հարցեր՝ հղիության ընթացքում...
Ալկոհոլի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկը, ինչն արդի է նաև Հայաստանում, այդ թվում նաև կանանց շրջանում: Պաշտոնական վիճակագրության համաձայն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն